Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում հանքահորի պայթյունի վայրում 33 հանքագործների մարմիններ են գտել

Չինաստանում հանքահորի պայթյունի վայրում 33 հանքագործների մարմիններ են գտել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորների մարմինները, որոնք արգելափակվել Էին գետնի տակ Չինաստանի Չունցին քաղաքի մոտ գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Չինաստանի պետական զանգվածային լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի Էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Ավելի քան մեկ օր փրկարարները փորձում Էին հասնել հանքահորում արգելափակված աշխատողներին:  

Ինչպես հաղորդել Է People's Daily թերթը, բոլոր հանքագործների մարմինները բարձրացվել են վեր եւ ճանաչվել: Հանքահորի սոսկ երկու աշխատողներ են այնտեղից ողջ դուրս եկել:

Տեղի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը,  մերձակա հանքահորերից մի քանիսը ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը:

Չինաստանն ածխի արդյունահանման եւ սպառման առաջատարն Է աշխարհում: Այն հանքահորում, որտեղ պայթյուն Էր տեղի ունեցել, տարեկան արդյունահանվում Էր շուրջ 60 հազար տոննա ածուխ:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]