1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ից 4-ը կայցելի  Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]