Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԲ-ն անսպասելիորեն փաստաթղթեր Է հրապարակել Բիլ Քլինթոնի մասին

ՀՀԲ-ն անսպասելիորեն փաստաթղթեր Է հրապարակել Բիլ Քլինթոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) հրապարակել Է 129 Էջ փաստաթղթեր, որոնք առնչություն ունեն 2001 թվականին ֆինանսիստ եւ Դեմոկրատական կուսակցության հովանավոր Մարկ Ռիչին ներում շնորհելու՝ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հակասական որոշման հանգամանքների հետաքննության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետաքննությունն ավարտվել Է 2005 թվականին: Ըստ որում փաստաթղթերը հրապարակվել են այն պահին, երբ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնց Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, մասնակցում Է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, մնացել Է մեկ շաբաթ:   

ՀՀԲ-ն փաստաթղթերի հրապարակումը բացատրել Է այն խնդրանքներով, որոնք բազմիցս ստացվել են բյուրոյում:

Ավելի վաղ ՀՀԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարել Է, որ իր գերատեսչությունը հայտնաբերել Է նոր Էլեկտրոնային նամակներ, որոնք կարող են առնչություն ունենալ Հիլարի Քլինթոնի կողմից նրա՝ ԱՄՆ-ի քարտուղար եղած ժամանակ ծառայական նամակագրության համար անձնական փոստային ծառայության օգտագործման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]