Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպում զինյալները վարձ են պահանջում հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար

Հալեպում զինյալները վարձ են պահանջում հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում զինյալները վարձ են պահանջում քաղաքից հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար: «Ջեյշ ալ Ֆաթհ»-ի Գերագույն ռազմական խորհրդի» անունից տարածված թռուցիկներում նրանք 150 հազար սիրիական լիրա (մոտավորապես 300 ԱՄՆ-ի դոլար) սակագին են նշանակել յուրաքանչյուր մարդու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ղեկավարությունը գիտակցում Է ռմբակոծումների եւ սիրիական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման պատճառով քաղաքի խաղաղ բնակիչների տառապանքները,- ասված Է տեքստում:- Մեր եղբայրների հետ խորհրդակցելուց հետո մեն թույլ կտանք 14-ից մինչեւ 55 տարեկան բնակիչների ելքը այն պայմանով, որ յուրաքանչյուրը վճարի 150 հազար սիրական լիրայի չափով գումար, որը կօգտագործվի ռազմաճակատներում մեր եղբայրներին աջակցելու համար»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հալեպի արեւելյան մասում մնացած բնակիչների մեծամասնության համար դա ուժից վեր գումար Է, մարդիկ այստեղ ոչ ուտելիք ունեն, ոչ խմելիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am