Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործողները դրամական պարգևների են արժանացել

Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործողները դրամական պարգևների են արժանացել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նկարիչների միությունում ամփոփվեցին հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքները: Մրցույթը հայտարարել էին Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի նկարիչների միությունը: «Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2007թվականից: Այս տարի այն նվիրված էր ՀՀ անկախությանը: Ներկայացված աշխատանքները այդ թեմային էին վերաբերում: Ընդհանուր ֆոնդը կազմում էր 42մլն  դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռուսաստանում հայերի միություն և  համաշխարհային հայկական կոնգրեսի Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Աղավնի Հարությունյանը:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով`տարվա ընթացքում մոտ 50 ցուցահանդես են անցկացնում, սակայն այս տարվա կարևորագույն միջոցառումը մրցանակաբաշխությունն էր: «Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին տրվել է քվեաթերթիկ, որտեղ նրանք նշել են իրենց կարծիքով լավագույն ստեղծագործությունները: Նույն օրը վերահսկիչ հանձնաժողովի կողմից հաշվվել են քվեաթերթիկները և ընտրվել մրցանակակիրները»,-ընդգծեց նախագահը:

Լավագույն ստեղծագործությունները ներկայացվել են չորս անվանակարգում` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ:

Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո Տարվա լավագույն գեղանկար անվանակարգում մրցանակի են արժանացել Խաչատուր Ազիզյանը, Ռուբեն Ղևոնդյանը, Էդիկ Վարդանյանը, Սամվել Լաճիկյանը: Նրանցից յուրաքանչյուրին շնորհվել է 450 000-ական դրամ:

Տարվա լավագույն քանդակ անվանակարգում հաղթել են Նունե Թումանյանը, Արման Համբարձումյանը: Նրանցից  յուրաքանչյուրին տրվել է 400 000-ական դրամ:

Տարվա լավագույն գրաֆիկա անվանակարգում լավագույնն են համարվել Կարապետ Փաշյանը, Կարապետ Աբրահամյանը Մարգարիտա Պարեմուզովան` ստանալով 250 000-ական դրամ:

Տարվա լավագույն դեկորատիվ-կիրառական աշխատանք անվանակարգում մրցանակի է արժանացել Այծեմնիկ Ղևոնդյանը, ում շնորհվել է 250 000 դրամ: Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 200 հայտ, բայց ոչ բոլորն են ընտրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]