1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մատվիենկոն եւ Աբեն քննարկել են Ճապոնիա Պուտինի այցի նախապատրաստումը

Մատվիենկոն եւ Աբեն քննարկել են Ճապոնիա Պուտինի այցի նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոն նոյեմբերի 1-ին հանդիպում Է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Ճապոնիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Կարծիքների փոխանակում Է անցկացվել երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների վերաբերյալ, ներառյալ Ճապոնիա նախագահ Պուտինի այցի նախապատրաստումը:

Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում Է Ճապոնիայում, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 3-ը:

Սեպտեմբերի 2-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել Էր ճապոնիայի վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը: Ամփոփելով դրա արդյունքները՝ Աբեն հայտարարել Էր, որ Պուտինի այցը Ճապոնիա տեղի կունենա ընթացիկ տարվա վերջին, իսկ նրանց հանդիպումը դեկտեմբերի 15-ին կանցկացվի կառավարության ղեկավարի հայրենի քաղաքում՝ Նագատոյում (Յամագուտայի պրեֆեկտուրա), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]