Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսական ավիակիրների հարվածային խումբը ժամանել է Միջերկրական ծով

Ռուսական ավիակիրների հարվածային խումբը ժամանել է Միջերկրական ծով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, ժամանել Է Միջերկրական ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում կայացած սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:     

«Անցած շաբաթ մեր ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, արեւելյան Ատլանտիկայով անցում Է կատարել Միջերկրական ծով»,-ասել Է նա: Անդրադառնալով Հալեպի իրադրությանը՝ Սերգեյ Շոյգուն նշել Է, որ ռուս զինվորականները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով, արդեն 16 օր Է՝ օդուժ չեն կիրառում Սիրիայի այդ քաղաքում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «ավելի քան 2 հազար այսպես կոչված չափավոր ընդդիմադիրներ՝ 22 «չափավոր» տանկերի, 15 հետեւակի մարտական մեքենաների, մահապարտներով ութ «ջիհադ-մոբիլների» եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի աջակցությամբ լայնածավալ գրոհներ եւ գնդակոծումներ են կատարել բնակելի թաղամասերի, դպրոցների, հիվանդանոցների վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]