1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սյունիքի մարզում 8.25 մլն եվրոյով «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ կիրականացվեն

Սյունիքի մարզում 8.25 մլն եվրոյով «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման 
աշխատանքներ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո  դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ: Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից  համայնքների սոցիալ-տնտեսական  վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպությունն իրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության  ծառայություն:

Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է  տարվելիք աշխատանքների  միջոցով առավելագույն արդյունքների ապահովման և  ծրագրով նախատեսված միջոցառումների նպատակայնությանը վերաբերող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]