Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Բրիտանական հակահետախուզության տնօրենը ՌԴ-ն սպառնալիք է համարել երկրի համար

Բրիտանական հակահետախուզության տնօրենը ՌԴ-ն սպառնալիք է համարել երկրի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն սպառնալիք Է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար՝ ագրեսիվ քաղաքականություն վարելով արտասահմանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հոկտեմբերի 31-ին The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է MI-5 բրիտանական հակահետախուզության տնօրեն Էնդրյու Փարքերը:

«Ռուսաստանը մի ամբողջ շարք պետական մարմիններ Է օգտագործում, որպեսզի արտասահմանում իր արտաքին քաղաքականությունն առաջ տանի ավելի ու ավելի ագրեսիվ մեթոդներով, ներառյալ քարոզչությունը, լրտեսությունը, խափանարար գործունեությունը եւ կիբեռգրոհները: Ռուսաստանն այսօր գործում Է ամբողջ Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում»,- ասել Է Փարքերը: «MI-5-ի աշխատանքն այդ ամենի դեմն առնելն Է»,- հավելել Է նա:

Ինչպես նշում Է թերթը, Փարքերը դարձել Է MI-5-ի առաջին ղեկավարը, որը լրագրային հարցազրույց Է տվել գերատեսչության գոյության ողջ 107-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]