Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ջումհուրիեթ» պարբերականի շենքի մոտ քաղաքացիները մշտական հերթապահություն են սահմանել

«Ջումհուրիեթ» պարբերականի շենքի մոտ քաղաքացիները մշտական հերթապահություն են 
սահմանել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացող գործողության և լրագրողների ձերբակալության առնչությամբ թուրքական քաղաքացիական հասարակության անդամները հայտնել են իրենց բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, «Ջումհուրիեթ»-ի Ստամբուլի և Անկարայի շենքերի մոտ հավաքվել են զգալի քանակությամբ քաղաքացիներ, ովքեր մշտական հերթապահություն են սահմանել:

Հավաքվածների շրջանում են Թուրքիայի լրագրողական համայնքի, Ժամանակակից լրագրողների միության, Թուրքիայի լրագրողների արհմիության և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները, ովքեր նկատել են, որ միայն «դիմադրությամբ կգա մամուլի ազատությունը»:

 Կատարվածի առնչությամբ հայտնելով իր վրդովմունքը` Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նշել է, որ ընդդիմադիր մամուլը բացահայտ կերպով լռեցվում է:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսակցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]