Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ին մեկնարկում է sms նվիրատվություններով դրամահավաքը

«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ին մեկնարկում է sms նվիրատվություններով 
դրամահավաքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Արցախը» խորագիրը կրող Հեռուստամարաթոն 2016-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը: 

Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին՝ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաեւ Արցախում եւ սփյուռքում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաեւ Հունաստանի համայնքը: 

Հեռուստամարաթոն 2016-ի բոլորաշրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոհայերի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]