Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, ֆունտը և եվրոն՝ արժևորվել

Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, ֆունտը և եվրոն՝ արժևորվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 475,14 դրամ: Այն հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,20 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 520,47 դրամ՝ արժևորվելով 1,97 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 578.01 դրամ է, հոկտեմբերի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,99 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 7,53 դրամ` հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվելով 0,02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269,01 դրամ, ոսկի՝ 19,446,48 դրամ, պլատին` 14.848,37 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]