Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Eres ֆրանսիական բրենդը թողարկել Է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն

Eres ֆրանսիական բրենդը թողարկել Է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին սպիտակեղենի Eres ֆրանսիական արտադրողը թողարկել Է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են դարձել լողափերին արված հին լուսանկարները եւ աբստրակտ արվեստի ստեղծագործությունները:

Հագուստն այնպես Է պատրաստված, որ այն կարելի Է կրել որպես բոդի՝ համադրելով զգեստապահարանի մյուս իրերով: «Ես ցանկանում Էի ստեղծել վառ ու հարմարավետ բաներ, որոնք կարելի Է ամբողջ օրը կրել նաեւ քաղաքում»,- ասել Է մոդելագործ Վերոնիկ Լերուան: Շարքում, բացի, լողազգեստներից, ներկայացված են նաեւ կոմբինեզոններ եւ գլխարկներ:

Eres ընկերությունը հիմնադրվել Է 1968 թվականին Ֆրանսիայում, ներկայում պատկանում Է Chanel նորաձեւության տան սեփականատերերին՝ Վերտհայմեր եղբայրներին: Այս մակնիշի ներքո թողարկվում Է մետաքսից եւ բնական այլ գործվածքներից կարված կանացի ներքին սպիտակեղեն, ինչպես նաեւ ինովացիոն տեքստիլից լողազգեստներ, հագուստ եւ կոշիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]