Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյանը նվիրված միջոցառումներին

Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյանը նվիրված 
միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  միջոցառումների շրջանակում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը կներկայացնի խմբերգ «Ալմաստ» օպերայից, Նարինե Անանիկյանը կկատարի «Հրապուրել են ինձ քո սև աչերը», «Արևելյան օրորոցային երգ» ստեղծագործությունները, Ա. Սպենդարյանի անվան կվինտետը հանդես կգա «Դայթարմա» ստեղծագործությամբ, կկատարվեն նաև «Էնզելի», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Այ, վարդ», «Օ, վարդ ջահել իմ օրերի» և այլ գործեր:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, կոմպոզիտորի շիրմին այցելությամբ: Նույն օրը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]