1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած հայ Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ` Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի  ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]