1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Յագլանդը մտահոգված է Թուրքիայում լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների փաստով

Յագլանդը մտահոգված է Թուրքիայում լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների փաստով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը խիստ մտահոգիչ է համարել Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի և դրա աշխատողների դեմ իրականացվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Նա ընդգծել է, որ «Ջումհուրիեթ»-ի դեմ կատարվածը խիստ հարցականի տակ է առնում այն փաստը, թե որքանով են թուրքական իշխանությունների գործողությունները համաչափ:

Յագլանդը նախազգուշացրել է, որ Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ծայրահեղականություններից չխուսափելու պարագայում հնարավոր է, որ ՄԻԵԴ-ում պաշտոնական Անկարայի դեմ մեծ թվով բողոք ներկայացվի: Նա մտահոգիչ է անվանել երկրում քրդական 15 լրատվամիջոցի փակումը:

Հիշեցնելով, որ անգամ արտակարգ դրության պարագայում Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը պարտադիր է Թուրքիայի համար` Յագլանդն ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակության համար խոսքի ազատությունն ամենակարևոր հիմնաքարերից է:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 11մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս չորս աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսակցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]