Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գարուն» ամսագիրը բաց է գրականության ոլորտի ստեղծագործողների համար

«Գարուն» ամսագիրը  բաց է գրականության ոլորտի ստեղծագործողների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարուն» ամսագիրը բաց է գրականության ոլորտի ստեղծագործողների համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

««Գարուն» ամսագրի խմբագրությունն այս ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է ստացել: Այսինքն`ակտիվության պակաս չէր զգացվում: Ասեմ, որ այդ ստեղծագործությունների հեղինակների շարքում կան նոր անուններ: Ստեղծագործողներ, որոնց ես ինքս էլ չէի ճանաչում, բայց նրանց աշխատանքները տեղ են գտել ամսագրում: Ցանկացած ոք կարող է նյութ ուղարկել, եթե այն պիտանի է, ապա մենք տեղադրում ենք»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:

Ամսագրի խմբագիրը նշեց, որ փորձելու են զարգացնել գրաքննադատության ուղղությունը:

«Այստեղ խնդիր ունենք, բանավեճի կուլտուրան մեզնում չկա, շատ հաճախ այդ բանավեճերը դուրս են գալիս գրականության հարթակից: Փորձելու ենք այդ մշակույթը բերել` վերահսկելով, որ գրականության համար պիտանի քննադատական նյութեր լինեն: Ի վերջո, քննադատությունը նպաստում է գրականության զարգացմանը»,-ավելացրեց Աշոտ Գաբրիելյանը:

Նա կարևորեց Սփյուռքի հետ աշխատանքը: Սփյուռքի գրողների մտահոգությունները, քննադատությունը նույնպես տեղ են գտնելու ամսագրում: Խմբագիրն ընդգծեց, որ  «Գարուն»-ն ինչպես համարձակ եղել է, այդպես էլ մնալու է:

«Գարուն» ամսագիրն ակտիվ է լինելու նաև էլեկտրոնային տիրույթում: Այն առկա է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ներկայում էլ ընթանում են «Գարուն» ամսագրի կայքի ստեղծման աշխատանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]