Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ցուցակում տեղ են գտել 43 երկրներ

«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ցուցակում տեղ են գտել 43 երկրներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 43 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Կիեւում «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 43 երկրներ»,-նշել են կազմակերպիչները:

Մասնակիցների ցուցակում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան:

Նշվում Է, որ Ռումինիան եւ Պորտուգալիան անցյալ տարի հանդես չեն եկել եվրոպական ստուգատեսում:

Կազմակերպիչները ճշտել են, որ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:

Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքն ստացել Է այն բանից հետո, երբ Շվեդիայում կայացած վերջին մրցույթում հաղթեց ուկրաինացի կատարող Ջամալան «1944» երգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]