Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առաջիկա տարում նախատեսվում է տնտեսական աճի տեմպերի արագացում. ՀՀ ԿԲ

Առաջիկա տարում նախատեսվում է տնտեսական աճի տեմպերի արագացում. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2017թ. պետական բյուջեի ծրագիրն արտացոլում է կառավարության ծրագրի հիմնադրույթները: 2017թ. համար նախատեսվում է տնտեսական աճի տեմպերի արագացում՝ մինչև 3.2 տոկոս՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ 2017թ. իրականացվելիք մի շարք բարեփոխումների ու 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: «Հատկանշական է, որ 2017թ. տնտեսական ծրագրի իրականացման ընթացքում կառավարությունը հիմնական շեշտը դնելու է բյուջեի եկամուտների և այլ ռեսուրսների արդյունավետ վերաբաշխման վրա՝ միաժամանակ շարունակելով 2016թ. ընթացքում նախատեսված բյուջետային ծախսերի օպտիմալացման և կրճատման իրականացումը: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի տնտեսական աճի կայունացմանը նպաստելուն զուգահեռ իրականացնել պակասուրդի կրճատման քաղաքականություն: Այս պայմաններում կարևորվում է, որ կառավարության միջոցառումներն ուղղված լինեն գործարար և ներդումային միջավայրի կտրուկ բարելավմանը և մրցունակության բարձրացման ապահովմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Երիցյանը:

Նա հավելեց, որ 2017թ. պետական բյուջեի պակասուրդն էապես կրճատվելու է: Նրա խոսքով՝ տնտեսական աճի ապահովման հետ կապված՝ էապես կարևորվում է կառուցվածքային բարեփոխումների միջոցով մասնավոր ներդրումների աճի ձևավորման համար հիմքերի ստեղծումը: «Եվ այդ տեսակետից, չնայած մենք կարծում ենք, որ համախառն պահանջարկի վրա դա կունենա զսպող ազդեցություն, սակայն այն հրատապ անհրաժեշտություն է պարտքի և ընդհանուր  մակրոտնտեսական կայունության ապահովման տեսակետից: Միայն այս պարագայում տնտեսության մեջ կունենանք ներդրումների և երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ պայմաններ»,- մանրամասնեց ԿԲ նախագահի տեղակալը:

Երիցյանն անդրադարձ կատարեց նաև 2016թ. ցուցանիշներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական աճը 2016թ. ընթացքում ձևավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանման և երկրի տնտեսության արտահանելի հատվածի աճի պայմաններում: 2016թ. առաջին 8 ամիսների ընթացքում շարունակվել է թույլ ներքին պահանջարկի ձևավորումը, որը դրսևորվել է ինչպես մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի կրճատմամբ, այնպես էլ ներդրումային թույլ միջավայրի պահպանմամբ: Ներքին պահանջարկի թույլ միջավայրն էականորեն մեղմվել է 2015թ. սկսված և շարունակական բնույթ կրող դրամավարկային պայմանների թուլացմամբ, ինչպես նաև տնտեսությունում առկա ցածր գնաճային միջավայրի միջոցով:

Նա հավելեց, որ, այդուհանդերձ, հնարավոր է եղել զուտ արտահանման աճի միջոցով նպաստել տնտեսական աճի ձևավորմանը և ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատման արդյունքում զգալիորեն նվազեցնել երկրի արտաքին խոցելիությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]