1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քերին շարունակում է հավատալ Սիրիայում դիվանագիտական լուծման հասնելու հնարավորությանը

Քերին շարունակում է հավատալ Սիրիայում դիվանագիտական լուծման հասնելու հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում դիվանագիտական կարգավորման հասնելու հնարավորություն կա, բայց դրա համար Ռուսաստանը, Իրանը եւ հենց Սիրիայի իշխանությունները պետք Է «ընդունեն հակամարտության բոլոր կողմերի մշակած խելամիտ մոտեցումը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդումով հոկտեմբերի 30-ին իռլանդական Տիպերերի քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, նրա ելույթի տեքստը տարածաել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարց Էր տրվել, թե հնարավոր Է արդյոք սիրիական ճգնաժամի կարգավորման լուծում գտնել նախքան ԱՄՆ-ի գործող վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչեւ 2017 թվականի հունվարը:

«Այն պատճառով, որ նախորդ ձեռնարկումներըոչ մի արդյունքի չԷին բերում որոշակի ժամանակի ընթացքում, ես ցանկանում եմ շատ զգուշավոր լինել նման հարցերի պատասխանելիս: Բայց եթե խոսելու լինենք ավելի լայն իմաստով՝ հնարավոր Է դա արդյոք: Այո, հնարավոր Է, պայմանով, որ ռուսները, իրանցիները եւ (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ռեժիմը ընդունեն բոլոր կողմերի առաջարկած խելամիտ մոտեցումը, որը նպատակամղված Է քաղաքական բանակցություններին մոտենալուն»,- ասել Է Քերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]