Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Մարտ

Մխիթարյանն էլ չգիտի, թե ինչ է մտածում Մոուրինյոն. ՀՖՖ նախագահը զրուցել է հավաքականի ավագի հետ

Մխիթարյանն էլ չգիտի, թե ինչ է մտածում Մոուրինյոն. ՀՖՖ նախագահը զրուցել է հավաքականի 
ավագի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չընդգրկվելուն:

«Ես չեմ կարող իմանալ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր»-ի մարզչի գլխում: Խոսել եմ Մխիթարյանի հետ, ինքն էլ չգիտի, թե ինչ է մտածում Ժոզե Մոուրինյոն: Նորմալ մարզվում է և լավ մարզավիճակում է, բայց պատճառը ոչ մեկս չգիտի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ից չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Հաջորդ հանդիպումը «կամիր սատանաները» կանցկացնեն հոկտեմբերի 29-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ