Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկման արդյունքում օգոստոսին Երևանում օդի ցուցանիշը ՀՀ նորմաների սահմաներում է եղել

Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկման արդյունքում օգոստոսին Երևանում 
օդի ցուցանիշը ՀՀ նորմաների սահմաներում է եղել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի օգոստոսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում՝ մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակություններն որոշելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները,  շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 525 փորձանմուշ, պասիվ նմուշառման 214 դիտակետից՝ օդի 1 հազար 757 փորձանմուշ: Երևանում ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի 25 հազար 721 դիտարկում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Երևանում դիտակայանների և դիտակետերի քանակը 53 միավոր է: Վերահսկվող նյութերն են` ընդհանուր փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի օքսիդները, ածխածնի մոնօքսիդը և գետնամերձ օզոնը: Փորձանմուշների քանակը կազմել է 26 հազար 976 միավոր: Վերահսկվող նյութերի կոնցենտրացիաների գերազանցումը ՍԹԿ-ից Երևանում օգոստոսին եղել է ՀՀ նորմաների սահմաներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]