Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկեց ՌեԱնիմանիա միջազգային 8-րդ փառատոնը

Մեկնարկեց ՌեԱնիմանիա միջազգային 8-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի մեկնարկը տրվեց «Մոսկվա» կինոթատրոնում`«Կարմիր կրիան» ֆիլմի ցուցադրությամբ: «Մեկ տարի առաջ սկսեցինք մեր ասոցացիայի գործունեությունը: Ընդգրկված է 40 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Յուրաքանչյուրն իր դեսպանն ունի: Որոշեցինք Հայաստանի դեսպան կարգել ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Եվրոպական անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխություն» ասոցացիայի գլխավոր քարտուղար Ժան Փոլ Քոմին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով՝ մշակույթի նախարարությունը միշտ էլ աջակցել է ՌեԱնիմանիա նախագծի իրականացմանը և փառատոնն իր մշակների շնորհիվ ընդլայնել է աշխարհագրությունը, ինչը շատ ողջունելի է:

Բացմանը յուրահատուկ ստեղծագործություններով հանդես եկան Միքայել Ոսկանյանի Miq’s art folk quartet խմբի անդամները:

Ներկա էին կինոաշխարհի տարբեր մասնագետներ՝ դերասաններ, ռեժիսորներ, մուլտիպլիկատորներ:

«Ամեն տարի փառատոնի ընթացքում մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ է հանձնվում անիմացիայի, մուլտիպլիկացիայի արվեստում ունեցած ներդրման համար: ՌեԱնիմանիայի խորհրդի որոշմամբ ես եմ հանձնում մրցանակը: Մասնակիցների քանակը տարիների ընթացքում ավելանում է, և դա ոգեշնչող է»,-ընդգծեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Փառատոնի ընթացքում ֆոտոշարքի միջոցով հիշեցին նաև ՌեԱնիմանիայի թիմի անդամ Սևան Նաղաշին, ով հեռացել է կյանքից:

ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի ընթացքում կցուցադրվեն բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերը կներկայացնեն նաև պրեմիերաներ և հանդես կգան վարպետության դասերով: Փառատոնի փակման հանդիսությունը կլինի նոյեմբերի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]