Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքի բանակը ժամանակավորապես դադարեցրել է հարձակումը Մոսուլի ուղղությամբ

Իրաքի բանակը ժամանակավորապես դադարեցրել է հարձակումը Մոսուլի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը դադարեցրել են հարձակումը Մոսուլի ուղղությամբ` ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի գնդապետ Ջոն Դորիանը, ով ներկայացնում է կոալիցիան: 

«Նրանք հարձակման դադար են տվել և վերատեղաբաշխում են իրականացնում, մաքրում դիրքերը: Մենք գտնում ենք, որ դա կտևի ընդամենը մի քանի օր, իսկ դրանից հետո  կշարունակենք Մոսուլի ուղղությամբ հարձակումը: Դա նրանց գործողությունների ծրագիրն է, և մենք գտնում ենք, որ նրանք կկառչեն դրանից»,- ասել է Դորիանը:      

Իրաքյան զինվորակաների, ոստիկանական ուժերի, ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ քրդական զորամիավորումների  զանգվածային հարձակումը Մոսուլի ուղղությամբ սկսվել է հոկտեմբերի 17-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]