Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը պայմանագրեր է կնքել Կարեն Բարսեղյանի և Արամ Ոսկանյանի հետ

«Ալաշկերտ»-ը պայմանագրեր է կնքել Կարեն Բարսեղյանի և Արամ Ոսկանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, նրանք պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ 1,5-ական տարի ժամկետով: 

Կարեն Բարսեղյանը վերջերս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական ցիկլի ավարտական հատվածում, իսկ Արամ Ոսկանյանը ներկայումս Հայաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի մարզիչն է: Երկու մարզիչներն էլ ունեն մարզչական «PRO» կարգ:

Հաղորդվում է նաև, որ այսօր կեսօրին ալաշկերտցիներն առաջին մարզումն են անցկացրել նորանշանակ մարզիչների ղեկավարությամբ:

Նախորդ շաբաթ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական էր տվել` գավաթի խաղարկության շրջանակում «Փյունիկ»-ից կրած պարտությունից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]