Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի երկու ոստիկանի աշխատանքից ազատելու առաջարկով

Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի երկու ոստիկանի աշխատանքից ազատելու 
առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 28-ի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նիստում քննարկվեցին ոստիկանության տասը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողներից երկուսի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում», յոթի նկատմամբ՝ այլ կարգապահական տույժեր, իսկ մեկ ծառայողի նկատմամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական նյութն ուղարկել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ նոր քննության»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]