Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազը դատավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ

ՀՀ գլխավոր դատախազը դատավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ 
արդարադատության խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2016 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկավ ՀՀ դատախազությունից, փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ  արդարադատության խորհրդին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու և կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]