Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գլխավոր շտաբը խնդրել է Պուտինին վերականգնել ավիահարվածները Հալեպում

Գլխավոր շտաբը խնդրել է Պուտինին վերականգնել ավիահարվածները Հալեպում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինվորականները դիմել են ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով վերականգնել ավիահարվարծները Հալեպի հարավում գտնվող գրոհայինների ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Կապված նրա հետ, որ խաղաղ բնակիչների մահվան դեպքերը չեն դադարում, գրոհայինները վերականգնել են ռազմական ակտիվ գործողությունները կառավարական ուժերի դեմ, մենք դիմել ենք ՌԴ ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարին` խնդրելով վերականգնել ավիահարվածները Հալեպի հարավում գտնվող անօրինական զինված կազմավորումների դեմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TASS-ը, ասել է Ռուդսկոյը:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ՌԴ ավիացիան արդեն 10 օր է թռիչքներ չի իրականացնում Հալեպի շրջակայքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]