Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկում է ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը

Մեկնարկում է ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը պատրաստվում է իր մեկնարկին: Այդ մասին լրագրողների հետ զրուցեցին փառատոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները: «Բացման արարողությանը կներկայացվի Ֆրանսիայի և Բրիտանիայի համատեղ արտադրության Մայքլ Դյուդոկ դը Ուիթի «Կարմիր կրիան» ֆիլմը, իսկ փակմանը` «Լուիզան ձմռանը» կինոժապավենը: Ընդհանուր առմամբ  կցուցադրվի 33 ֆրանսիական կինոնկար: Ֆրանսիայի դեսպանատունը երկու անիմատորների կրթաթոշակ կհատկացնի Ֆրանսիայում կրթվելու նպատակաով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շաղպեմտիեն:

Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ շատ ուրախ է մասնակցել ՌեԱնիմանիա փառատոնին: «Այս տարի ներկայացվելու են մի քանի լեհական ֆիլմեր: Ներկայումս Լեհաստանում ֆիլմ է նկարահանվում է անվանի նկարիչ Վան Գոգի մասին և շատ կցանկանայինք որպեսզի տեխնիկապես հագեցած, հետաքրքիր լուծումներով այդ կինոնկարը հաջորդ տարի ցուցադրվի ՌեԱնիմանիայի շրջանակում»,-ասաց ներկայացուցիչը:

Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին ընդգծեց, որ տվյալ կինոնկարի նկարահանումներն ավարտված են և իրենք բանակցում են այդ ֆիլմը հաջորդ տարի ցուցադրելու մասին:

Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Նարեկ Թովմասյանի խոսքով` փառատոնի շրջանակում այս տարի ներկայացվելու է «Շեքսպիրն ապրում է» ծրագրի մի մասը: «Շեքսպիրի մահվան 400-րդ տարին է. այդ առիթով փառատոնին կցուցադրվեն Շեքսպիրյան կարճամետրաժ ֆիլմեր»,-շեշտեց Նարեկ Թովմասյանը:

Ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը, ով Հայաստանում այս օրերին կանցկացնի վարպետության դաս, հաղորդեց, որ  կներկայացնի երկու պրեմիերա`«Վրեժխնդրություն» լիամետրաժ և «Ոստիկան շունը»  կարճամետրաժ ֆիլմերը: «Վարպետության դասին մանրամասն կպատմեմ, թե ինչպե՞ս եմ նկարահանում ֆիլմերը, ինչպե՞ս եմ գրում սցենարը և վաճառում իմ արտադրանքը»,-նշեց ամերիկացի ռեժիսորը: 

Փառատոնին կցուցադրվի 95 երկրի 450 կինոնկար: ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28 –ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման հանդիսավոր միջոցառումը կլինի նոյեմբերի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]