Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 16.6 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 16.6 միլիոն դոլարի առք և վաճառք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ​Արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 24-28-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 110 մլն 72 հազար 900 դոլար 474.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83 մլն 72 հազար 711 ԱՄՆ դոլար 475.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 544 հազար 75 եվրո 515.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14 մլն 333 հազար 337 եվրո 519.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1մլրվ 65 մլն 812 հազար 55 ՌԴ ռուբլի 7,56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 521 մլն 272 հազար 708 ՌԴ ռուբլի 7,66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.5 մլն ԱՄՆ դոլար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]