Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երաժիշտ Արա Գեւորգյանն առաջարկել է Վաղարշապատի դպրոցի աշակերտներին պատրաստել նաեւ երաժշտական գործիքներ

Երաժիշտ Արա Գեւորգյանն առաջարկել է Վաղարշապատի դպրոցի աշակերտներին 
պատրաստել նաեւ երաժշտական գործիքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նազարեթ Արոյանը Սիրիայի Հալեպ քաղաքից Հայաստան է վերադարձել 7 ամիս առաջ: Հալեպից բերված պարսկական գորգերը նա ներկայացնում է «Մերիդիան» կենտրոնում անցկացվող միջազգային ցուցահանդեսին այն հույսով, որ մարդիկ կսկսեն հետաքրքրվել:

«Առաջին անգամն է, որ մասնակցում եմ նմանատիպ ցուցահանդեսի: Բերել եմ թանկարժեք ձեռագործ գորգեր, որոնցից միայն մեկն է հայկական, մնացածը պարսկական են: Սիրիայում խանութ ունեի, միակ հայը, որ գորգերի խանութ ուներ Շերատոն հյուրանոցում: Հանգիստ ապրում էինք, զարգացնում բիզնեսը, բայց դե այդպես եղավ:  Հալեպում մի քանի խանութներ էլ ունեի, ամենահին եկեղեցիներից մեկի կողքին էր, այն քանդվեց խանութի հետ միասին, գորգերս մնացին փլատակների տակ: Այն, ինչ որ մնացել էր, ուղարկեցի Լիբանան, այդպես քիչ-քիչ բերեցինք այստեղ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց սիրիահայը:

Նրա խոսքով՝ Հալեպում պարսկական գորգերի առաջարկը մեծ էր, սակայն Հայաստանում դեռեւս մեկ ամերիկահայ ընտանիք է ձեռք բերել գորգերից:

«Ուզում եմ, որ Աստված հաջողություն տա, աշխատենք: Ուրիշի նման Կանադա, ԱՄՆ գնացող չեմ: Իմ հայրենիքն եմ եկել, ուզում եմ՝ այստեղ լավ լինի»,-նշեց նա:

JUNWEX Yerevan show 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաեւ

Վաղարշապատի 5-րդ ավագ դպրոցը՝ Հայաստանում միակ դպրոցը, որն ունի արհեստագործական հոսք: Դպրոցը ներկայացնում է աշակերտների ձեռքի աշխատանքը՝ արծաթյա զարդեր, գլխարկներ, հացամաններ եւ այլն:

«Տղաները փայտի մշակում են սովորում, մետաղի գեղարվեստական մշակում, իսկ աղջիկները՝ խոհարարություն, դիզայն, վարսահարդարություն: Դպրոցն ավարտելիս վկայականից բացի մենք տալիս ենք նաեւ հատուկ սերտիֆիկատ, ունենք շատ շրջանավարտներ, ովքեր դպրոցից հետո աշխատում են հենց իրենց արհեստով: Օրինակ՝ իրավաբաններ, տնտեսագետներ կան, ովքեր աշխատանք չունեն, սակայն արհեստով մարդը հաստատ կարող է վաստակել իր օրվա գումարը»,-մեզ հետ զրույցում ասաց դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Արփինե Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ երաժիշտ Արա Գեւորգյանի կողմից արդեն իսկ ունեն համագործակցության առաջարկ պատրաստել նաեւ երաժշտական գործիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]