Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու 
հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտնել քաղաքական դաշտ, եթե այդպես որոշում է ժողովուրդը: Ինչպես տեեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հարցը համաձայնեցրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ հարցով որևէ հանդիպում կամ քննարկում ՀՀԿ-ականների, առավել ևս Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, չի եղել»:

Պատգամավորի խոսքով՝ դրանք զուտ լրատվական հետաքրքրություններ են: Նրա կարծիքով՝ եթե քաղաքականություն պետք է թույլտվությամբ մտնեն, այդ դեպքում ավելի լավ է չմտնելը: «Ակտիվ դերակատարում ունեցողները իրենք են որոշում՝ գա՞լ քաղաքականություն, թե՞ չգալ»,- եզրափակեց պատգամավորը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]