Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները հասանելի կլինեն

Հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար դժվարամատչելի ախտորոշիչ 
հետազոտությունները հասանելի կլինեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել` ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները վերանայվել են` համապատասխանեցվելով ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը հնարավորություն կընձեռի պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ սպասարկել։ Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության նախագահի որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության դրույթներով` Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ իրականացվող վարկային ծրագրի մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին վերջերս Գորիսի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրիչ։

Կազմակերպությանը հատկացվել է գումար՝ տվյալ ծառայությունը պետական պատվերով իրականացնելու համար: Այսպիսով, Սյունիքի մարզի, ինչպես նաև ԼՂՀ-ի մոտակա տարածքների քաղաքացիներն այսուհետև համակարգչային շերտագրություն կարող են անցնել այդ կենտրոնում։ Իրականացված միջոցառումների արդյունքում ծրագրի շրջանակներում հերթագրված բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով կարող են դիմել բժշկական կազմակերպություն և անցնել համապատասխան հետազոտությունը: Ներկայումս հաշվարկներ են կատարվում պետական պատվերից օգտվող մյուս խմբերի, մասնավորապես՝ զինծառայողների և սոցփաթեթի շահառուների համար անհրաժեշտ հետազոտությունները ևս կազմակերպելու նպատակով։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հարցերի և բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱՆ թեժ գիծ` 010-52-88-72, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ 8003 կամ 65 47 11 հեռախոսահամարներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]