Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գյումրին 2016-ի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելու է «Գունավորենք մեր քաղաքը» ծրագիրը

«Գյումրին 2016-ի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելու է «Գունավորենք մեր քաղաքը» ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին 2016-ի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելու է  «Գունավորենք մեր քաղաքը» ծրագիրը, որին մասնակցելու են երիտասարդ նկարիչներ ինչպես Շիրակից, այնպես էլ ՀՀ այլ մարզերից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդների ջանքերով ունենալ սթրիտ արտ ոճի նկարներ Գյումրու տարբեր հատվածներում:  Ծրագրի մեկնարկն ազդարարվեց հոկտեմբերի 28-ին, այն կավարտվի նոյեմբերի 1-ին: Այս մասին հոկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրին ծրագրի պատասխանատուները՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է արհեստների և արվեստների քաղաքը լցնել նոր շնչով և թարմ գույներով՝ ներգրավելով տեղի, ինչպես նաև հանրապետության այլ մարզերի երիտասարդ նկարիչներին: «Այս ընթացքում Շիրակի մարզի և հանրապետության այլ վայրերից ժամանած երիտասարդ 25 նկարիչներ միասին կաշխատեն քաղաքի 10 վայրերում՝ փորձելով «գունավորել» ողջ Գյումրին»,-նշեց «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը:

Նկարիչների ընտրությունը կատարվել է նախապես ներկայացված նկարների գնահատման արդյունքում, իսկ վայրերը և համապատասխան նկարները՝ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնի թույլտվությամբ: Ծրագրի ղեկավար Էդգար Դարբինյանը հավելեց, որ նկարվելու են հայտնի հայ նկարիչների գործերից՝ Սարյան, Մինաս Ավետիսյան, Կոջոյան, Բաշինջաղյան և այլն,  իսկ վերջում բոլորի նկարիչների մասնակցությամբ կնկարվի 1 ընդհանուր նկար: «Կփորձենք ամեն ինչ անել, որ քաղաքի դիմագիծը չկորցնենք, ավելի պայծառ գույներով ողողենք մեր քաղաքը»,-նշեց Էդգար Դարբինյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով տարբեր մարզերից ժամանած նկարիչներին՝ 5 օր Գյումրիում մնալու ու Գյումրին զարդարելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]