Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվայի կառավարության պատվիրակության անդամներն այցելել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Մոսկվայի կառավարության պատվիրակության անդամներն այցելել են «Պահպանության 
ծառայություն» ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակներում Երևանում են Մոսկվայի կառավարության պատվիրակության անդամները։ Մշակութային միջոցառումների շրջանակներում պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել այցելել նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից,  պատվիրակության անդամների թվում էին Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի  իրավական վարչության պետ Ալեքսանդրա Զուևան, Պետական պահպանության ոլորտում մշակութային ժառանգության օբյեկտների հսկողության տեսչության պետ Սերգեյ Դոբրյանինը, մշակութային ժառանգության պետական  հաշվառման օբյեկտների վարչության պետի տեղակալ Միխայիլ Իվանովը, բարձրակարգ որակավորման վերականգնող ճարտարապետ Լարիսա Լազարևան, Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի փաստաթղթերի վերանայման վարչության խորհրդական Օլգա Դրենիչևան, Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավարի խորհրդական Ելիզավետա Ուստինովան։ Նրանց հյուընկալել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, ՊՈԱկ-ի տնօրենի՝ մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյան Առաքելյանը, տնօրենի՝ ֆոնդային աշխատանքների գծող տեղակալ Լիաննա Գևորգյանը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է հյուընկալելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտի ռուս գործընկերներին։

Հյուրերը ծանոթացել են ՊՈԱԿ-ի գործունեությանը, մարզային կառույցների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատանքին, հետաքրքրվել ՊՈԱկ-ի պահպանության տակ գտնվող հուշարձաններով։ Ռուս գործընկերների հետ զրույցը ծավալվել է հուշարձանների պատմամշակութային ու ճարտարապետական նշանակության,  իրավախախտումների դեպքում ձեռնարկվող համապատասխան քայլերի շուրջ։

Զրույցի ընթացքում Սերգեյ Դոբրյանինն անդրադարձել է ՌԴ Դ․ Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությանը, խոսել ոլորտի հայ և ռուս մասնագետների փոխգործակցության կարևորության մասին։ 

Հանդիպման ավարտին հյուրերը՝ Լիաննա Գևորգյանի ուղեկցությամբ, շրջել են  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժիններում, ծանոթացել ֆոնդերի հարուստ հավաքածուին։ ՊՈԱԿ կատարած այցը եզրափակվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ նրանց համար շրջայց-էքսկուրսիա է կազմակերպվել։ Հյուրերը ծանոթացել են արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությանը, շրջել Զվարթնոցի տաճարի տարածքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]