1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղավիացիայի պետն ընդունել է Brussels Airlines-ի ներկայացուցիչներին

Քաղավիացիայի պետն ընդունել է Brussels Airlines-ի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները ևս մեկ անգամ հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:

Ընկերությունը նախատեսում է նաև 2017 թվականին անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունեց բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]