1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ասադը շնորհակալություն Է փոխանցել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում օգնության համար

Ասադը շնորհակալություն Է փոխանցել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով Մոսկվայում գտնվող արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմին հանձնարարել Է ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինին շնորհակալություն փոխանցել ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոկտեմբերի 28-ին հայտարարել Է Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացմանը: 

«Նախագահ Ասադն ինձ հանձնարարել Է Ձեզ, ինչպես նաեւ նախագահ Պուտինին փոխանցել Սիրիայի կառավարության եւ ժողովրդի շնորհակալությունը ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած արդյունավետ օգնության համար»,-ասել Է Մուալեմը: «Շնորհակալ ենք Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած արդյունավետ օգնության համար,-հայտնել Է նա:-Մենք ձգտում ենք մեր հողն ազատագրել ահաբեկիչներից, ուստի բարձր ենք գնահատում Ռուսաստանի եւ Իրանի` այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]