Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պրահայում տեղի է ունեցել հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը

Պրահայում տեղի է ունեցել հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսի փակման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Ազգային գրադարանի հանրահայտ Կլեմենտինում հայելազարդ մատուռի դահլիճում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Չեխիայի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Պետր Հնիզդոն և Չեխիայի  Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Պետր Կրոուպան։ Փոխնախարար Տեր-Վարդանյանը նշեց, որ  ցուցահանդեսը մշակույթի ոլորտում երկու պետությունների համագործակ-ցության փայլուն օրինակ է՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ։ «Անցած երկուսուկես տասնամյակներին Հայաստանին նվիրված բազմաթիվ նմանօրինակ ցուցահանդեսներ են անցկացվել աշխարհի խոշոր քաղաքներում, բայց Պրահայում նման մակարդակի ցուցահանդես առաջին անգամ էր կազմակերպվում, ինչը մեծ նշանակություն ունի նաև չեխ հասարակության համար»։ 

Արարողությունը եզրափակվեց պրահաբնակ խմբավար, ցուցահանդեսի կազմակերպիչ դոկտոր Հայկ Ութիջյանի ղեկավարած Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով, որի շրջանակներում հանդիսատեսին հնարավորություն ընձեռնվեց վայելելու Կոմիտասի ստեղծագոր-ծությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: 

Չեխիա այցի ընթացքում մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն անցկացրեց մի շարք հանդիպումներ: ՉՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կատերժինա Կալիստովայի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև 2015-2018թթ. «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ծրագրի կատարման ընթացքը, մակութային ոլորտում հեռանկարային նախագծերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը։ 

12-րդ դարում հիմնադրված Ստրահովի վանական համալիրի տնօրեն Գեյզա Շիդլովսկու հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակութային ոլորտում ապագա նախաձեռնությունների շուրջ:  

ՀՀ դեսպանությունում կայացած հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ծավալվեց «Հայ մշակույթի դերը հայապահպանման գործում» խորագրով քննարկում: Միջոցառման ընթացքում դեսպան Տիգրան Սեյրանյանը Պրահայի նկարիչների միության փոխնախագահ, անվանի նկարիչ Տիգրան Աբրահամյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը։ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ցուցահանդեսի կազմակերպման, ցուցանմուշների կատալոգի հրատարակման և, ընդհանուր առմամբ, հայ գրքի ուսումնասիրման և հայ գրատպության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Ութիջյանին պարգևատրեց Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։ Վերջինս իր հերթին Ազգային գրադարանին նվիրեց ցուցահանդեսում ցուցադրված բացառիկ գրքերից մեկի կրկնօրինակը՝ 1903 թվականին չեխերենով հրատարակված Րաֆֆու «Խենթը»: 

Ցուցահանդեսի շրջանակներում ընթացել են նաև դասախոսություններ։

«Սուրբ Գրիգոր Նարեկացի «Հրեշտակային Վարդապետ», համաշխարհային եկեղեցիների ուսուցիչ» և «Որք զծորանս Հոգւոյն արբին» Հայ գրքարվեստը դարերի ընթացքում, հայկական եկեղեցական երաժշտության» թեմաներով հանդես եկավ Հայկ Ութիջյանն, իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությամբ՝ հայագետ Միլադա Կիլիանովան: Վերջին դասախոսության ընթացքում ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Չեխիայում ՀՀ դեսպանը։ 

Հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվել է չեխական ԶԼՄ-ների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]