Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԳԱ-ի կոմիտեն որոշեց բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման շուրջ

ՄԱԿ-ի ԳԱ-ի կոմիտեն որոշեց բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն հոկտեմբերի 27-ին բանաձեւ Է ընդունել, որը պետություններին լիազորում Է բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման եւ լիակատար վերացման կոնվենցիայի շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փաստաթուղթն ընդունվել Է ձայների մեծաամասնությամբ, ընդ որում դրան դեմ են արտահայտվել Անվտանգոթյան խորհրդի մշտական անդամ չորս միջուկային տերություններ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Չինաստանը քվեարկության ընթացքում ձեռնպահ Է մնացել: 

Ընդհանուր առմամբ բանաձեւի նախագիծը, որի համահեղինակներ են դարձել 50-ից ավելի երկրներ, պաշտպանել Է 123 պետություն: 38 երկիր դեմ Է քվեարկել, եւս 16-ը ձեռնպահ են մնացել:

Փաստաթղթով նախատեսվում Է «2017 թվականին գումարել Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողով եւ  համաձայնեցնել միջուկային զենքի արգելման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ, որը պետք Է բերի այդ զենքի  վերացման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]