Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու մանկավարժականի 21 ամբիոնների վարիչներ հանդես են եկել ի պաշտպանություն ռեկտորի պաշտոնակատարի

Գյումրու մանկավարժականի 21 ամբիոնների վարիչներ հանդես են եկել ի պաշտպանություն ռեկտորի պաշտոնակատարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 21 ամբիոնների վարիչներ բաց նամակով դիմել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ ակնառու համարելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանի կատարած աշխատանքը և խնդրելով նրա հասցեին հնչող անանուն զրպարտանքները չընկալել որպես իրողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բաց նամակում նշված է, որ երեք ամսում Սահակ Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվել է շենքային պայմանների «աննախադեպ բարելավում» ինստիտուտի ռազմական ամբիոնի համար, վերանորոգվել է ինստիտուտի ջեռուցման համակարգը, ձևավորվել են միջանցքները և շենքի կենտրոնական սրահը, կապիտալ վերանորոգվել են սանհանգույցները։ Ամբիոնների վարիչները ռեկտորի պաշտոնակատարի առավել կարևոր գործն են համարում «աշխատավարձերի աննախադեպ բարձրացումը»։

Նրանք նաև հավելել են. «Ընդամենը երեք ամսում կատարված փոփոխությունները հույս են ներշնչում, որ արդեն համալսարանի կարգավիճակ ստացած Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը գտնվում է ամոր ձեռքերում։

ԳՊՄԻ հանրույթը խնդրում է նորանշանակ ռեկտորի հասցեին անուն զրպարտանքները չընկալել որպես իրողություն՝ հանգիստ թողնելով մարդուն իրականացնելու ինստիտուտի առաջընթացն ապահովող ծրագրեր»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am