Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարց չի քննարկել

 ՀՀԿ-ն Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարց չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը, շարժվում է այդ օրակարգով, նախաձեռնում է լայնածավալ բարեփոխումներ, որոնք բխում են հանրապետության Նախագահի ծրագրային ելույթից, կառավարության ծրագրից և սահմանադրական բարեփոխումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ ներում է բոլորին, ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր իրենց ներված համարո՞ւմ են, Շարմազանովը պատասխանեց. «Ձեր նշած գործընկերոջ ներողամտության հետ կապված ես երեկ բոլոր լրատվամիջոցների հետ խոսել եմ, ավելացնելու բան չունեմ: Եթե կոնկրետ ինչ-որ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, ով ներելու կամ ներվելու կարիք ունի: Ես ոչ ներելու, ոչ էլ ներվելու խնդիր ունեմ: Ես խոսել եմ բացառապես երևույթների մասին: Կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն և քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում, իսկ ապագան, կարծում եմ, կլինի ավելի գեղեցիկ ու հանդուրժողական»:

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Նա հայտարարել էր, որ բարի մարդ է, հիշաչար չէ ու բոլորին ներել է իր հասցեին հնչած վիրավորական արտահայությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]