Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակը միջազգային ցուցահանդեսին ներկայացրեց իր աշխատանքները

Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակը միջազգային ցուցահանդեսին ներկայացրեց իր 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-30-ն անցկացվող JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ, ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանը:

Նա ներկայացնում էր արծաթից պատրաստված տարբեր աշխատանքներ, որոնք վարպետի խոսքով բնորոշում են հայ ժողովրդին:

«Ներկայացրել եմ  հավերժ արվեստ, որը էմալով նկարչություն է, այսինքն՝ տարիներն այս աշխատանքների վրա չեն ազդում:  Ունեմ, օրինակ, մեր շախմատիստներին նվիրված  շախմատի գավաթ: Ինձ համար կարեւոր է ներկայացնել իմ սեփական արվեստն  այս շուկայական գործընթացներում, որտեղ արվեստագետը խեղդված է:   Կարեւոր է նաեւ աշխատանքային ոճն ու միտքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արշակ Մանուկյանը:

Արդեն 36 տարի այս գործով զբաղվող վարպետի աշխատանքները զարդարում են աշխարհի մի շարք թանգարանները: Նա նաեւ ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի աշխատանք, որը նրա խոսքով՝ մեծ խորհուրդ ունի:

«Ներկայացրի Ցեղասպանության թանգարան, բայց քանի որ այն ավելի շատ արխիվային է, չվերցրին, ես էլ որոշեցի պահել ինձ մոտ: Յոթ ամիս ես ու դուստր աշխատել ենք այս աշխատանքի վրա: Այստեղ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրն է, որի տարբեր կողմերում Ցեղասպանության ժամանակ մտավորականության առաջին զոհերի պատկերներն են՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո եւ այլք: Սպանդի ճանապարհն եմ ներկայացրել, փլատակված եկեղեցիներ, իսկ հիմքերում վիլայեթներն են, որտեղ կատարվել է սպանդը, եւ որտեղից արյունոտ սրերը խոյանում են դեպի հուշահամալիրը, դեպի ճշմարտությունը: Նուռն ամբողջ Հայաստանն է, իսկ նռան հատիկները սփյուռքի հայերը, ովքեր միշտ հիշում  են Ցեղասպանությունը եւ չեն հոգնում, քանի որ չի կարելի հոգնել Ցեղասպանությունից»,-նշեց նա:

Վարպետը որոշել է անակնկալ մատուցել իր քաղաքին, պատրաստել է մի լանջաշղթա, որպեսզի ապագա քաղաքապետերն այն կրեն երդմնակալության ժամանակ:

Արշակ Մանուկյանի հետ միասին ժամացույցների իր նոր բրենդն առաջին անգամ ներկայացնում էր նաեւ իր դուստրը՝ Անի Մանուկյանը:

«Անի Մանուկյան բրենդի ժամացույցները տարբերվում են իրենց  էմալե մանրանկարներով: Կան չթրծվածները, որոնք  ուղղակի ներկվել են, ապա  լաքով պատվել, իսկ մյուսներն արված են ֆրանսիական էմալի տեխնոլոգիաներով: Մի քանի ամիս է, որ ստեղծել եմ այս բրենդը, սակայն ներկայացնում են աշխատանքներս առաջին անգամ»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]