Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն և Իսրայելը մինչ տարեվերջ կսկսեն ԱԱԳ-ի ստեղծման բանակցությունները

ԵԱՏՄ-ն և Իսրայելը մինչ տարեվերջ կսկսեն ԱԱԳ-ի ստեղծման բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները և Իսրայելը մինչ տարեվերջ կանցկացնեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին Մինսկում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

«Մինչ տարեվերջ նախատեսված է բանակցությունների առաջին փուլն Իսրայելի հետ: Բանակցություններ են սկսվում նաև Սերբիայի և մի շարք այլ երկրների հետ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, հայտարարել է Մեդվեդևը` ավելացնելով, որ բանակցություններ են սկսվել նաև Չինաստանի հետ, իսկ Վիետնամի հետ համաձայնագիրը նախապատրաստման փուլում է:  

Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը նշել էր, որ ԵԱՏՄ երկրներն ԱԱԳ-ի ստեղծման շուրջ բանակցություններ են վարում Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի հետ: Բացի այդ, միության հետ համագործակցության շահագրգռվածություն են հայտնել Հարավային Ամերիկայի երկրները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]