Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալական երկու հեղինակավոր ակումբ կպայքարի Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար

 Իտալական երկու հեղինակավոր ակումբ կպայքարի Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենթուս»-ն  ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի տվյալներով, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղուց է ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան թիմի նոր առաջատարի դերում տեսնում է հայ կիսապաշտպանին:

Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղացել է սեպտեմբերի 10-ին: Ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում  մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման առաջին խաղակեսին: Այդ խաղում կրկնվել էր նրա ազդրի վնասվածքը, որը ֆուտբոլիստը ստացել էր Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ: Թեև ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է վնասվածքից և ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է թիմի հետ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան նույնիսկ թիմի հայտացուցակում չի ընդգրկում: Բրիտանական որոշ պարբերականներ արդեն իսկ սկսել են հաղորդել, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանը կարող է լքել անգլիական ակումբը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]