Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում

Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը: 

«Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերությունը, որը կառավարության որոշմամբ ստեղծվել է այս տարվա օգոստոսին, հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Հոկտեմբերի 21-ին Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել էր, որ մոտ ապագայում ստորագրվելու է հայ-իրանական գազային նոր համաձայնագիր, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել էփորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվողիրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:Այդ մասինհուլիսի 26-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԼևոնՅոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանինավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ Իրանը հուսովէ, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքըկիրագործվի մինչև հաջորդ մարտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]