Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցել են վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարի տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բարձրացված հարցերի զգալի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Իսկ քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի դեպքում՝ բնակիչներն ուղղորդվել են համապատասխան իրավասու կառույցներ: Նշենք, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը շարունակական է»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում