Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքով

Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած 
ավտովթարի դեպքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ն տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա  Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթևեկելիս, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ հաստաբուն ծառին, ինչի հետևանքով Դ.Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Ավտոմեքենայի երեք ուղեւորները՝  1996թ. ծնված Ֆիլիպ Մկրտչյանը, 1995թ. ծնված Ալբերտ Գևորգյանը և անչափահաս՝ 2002թ. ծնված Տ.Գալստյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆ.Մկրտչյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որեւէ գործողության։

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]