1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Կոնդի Սուրբ Հովհաննես 
եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ն,  Հայաստանի գրողների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում ։ Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

 Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին,  Թիֆլիսում,  մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը` հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես հոգեբանության  դասախոս: 1971 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թվականին պրոֆեսորի կոչում:

Էլդա Գրինը հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում` 1968 թվականից աշխատելով որպես փորձագետ-հոգեբան։ Էլդա Գրինը շուրջ 140 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների. մասնավորապես` իրավաբանական հոգեբանության ոլորտում։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված էր ակտիվ հասարակական գործունեության մեջ, հանդիսանում էր ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ։ Այդ ամենին զուգահեռ նա հանդես էր գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա «Ձեռքեր» պատմվածքը տպագրվել է աշխարհի 35 լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է: 2008 թվականին  պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:

Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, որոնք մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]