Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պուտինը բացատրել է, թե ինչու ՌԴ-ն չի կարող ազդել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա

Պուտինը բացատրել է, թե ինչու ՌԴ-ն չի կարող ազդել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական 
ընտրությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես ցանկանում եմ մի հարց տալ: Մի՞թե ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել ամերիկացի ժողովրդի ընտրության վրա: Ամերիկան ի՞նչ է, բանանային պետությո՞ւն է: Ամերիկան մեծ տերություն է: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ինձ օգնեք»,- ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ այդ երկրի քաղաքական էլիտան շեղում է մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից՝ ստեղծելով ոչ բարեկամ Ռուսաստանի կերպար:  «Հավանաբար, ընտրությունների ընթացքում խոսքը պետք է գնար այլ, դեռևս չլուծված և իրական խնդիրների մասին: Սակայն, ինչպես երևում է, այդ երկրի քաղաքական էլիտան հասարակությանը հանգստացնելու տարբերակներ չունի, ուստի ավելի հեշտ է շեղել մարդկանց ուշադրությունը և սևեռել այն ռուս, այսպես ասած, հաքերների, լրտեսների, գործակալների վրա»,- ասել է Վլադիմիր Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]