Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Brussels Airlines-ը մուտք է գործում հայկական շուկա

 Brussels Airlines-ը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 31-ից սկսելու է իրականացնել Երևան-Բրյուսել ավիաչվերթը: Սկզբնական շրջանում շաբաթական կիրականացվի մեկ չվերթ, իսկ հուլիս-օգոստոսից կավելանա երկրորդ չվերթը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ հայաստանյան ուղևորները կկարողանան այս ավիաչվերթի միջոցով ուղևորվել ոչ միայն Բրյուսել, այլ նաև Եվրոպայի այլ քաղաքներ:

«Brussels Airlines-ն արձագանքում է Բելգիայ, Նիդերլանդների և Ֆրանսիայի հյուսիսի հայկական սփյուռքի պահանջարկին: Այս չվերթի միջոցով նաև բելգիական տուրօպերատորները կկարողանան ծառայություններ և զբոսաշրջային այցեր առաջարկել եվրոպացիներին` տոները նշելու Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավիաչվերթերը կկազմակերպվեն ժամանակակից Airbus A320 ինքնաթիռներով: Ողջ տարվա ընթացքում չվերթերը կկազմակերպվեն շաբաթ, իսկ ամառային ամիսներին նաև երեքշաբթի օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]